ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր   

Հայաստան, ք․ Երևան

      «Սոցիալական Ձեռներեցների Դպրոց» ՍՊԸ-ն, որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս տնօրեն՝ Գոհար Մկոյանի, այսուհետ` Կատարող, մի կողմից, և քաղաքացի՝ Ունկնդիր, ով ցանկանում է ստանալ առցանց կրթություն, այսուհետ՝ Պատվիրատու (Ունկնդիր),մյուս կողմից (այսուհետ միասին` Կողմեր),   կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

1.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն պայմանագրով Կատարողը պարտավորվում է`  կազմակերպել դասընթացներ «Սոցիալական ձեռներեցության կրթական ծրագիր»  վերնագրով:

    2. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

    2.1.  Սույն պայմանագրով ծառայությունները մատուցվում են՝ ըստ կողմերի միջև համաձայնության, չնորմավորված աշխատանքային գրաֆիկով, շաբաթական 2 (երկու) օր, 2-ական  ժամ տևողությամբ կամ :
    2.2.   Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 1 ամսից մինչև 3,5 (երեքուկես) ամիս:
    2.3.  Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Ձեր՝ էլեկտրոնային  նամակով պատասխանի կամ հարթակում «Համաձայն եմ» կոճակը սեղմելուն պես։

      3.ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

      3.1 . Սույն պայմանագրի մատուցած ծառայությունների ընդհանուր արժեքը ֆիքսված է SEI Academy կրթական հարթակում` ընտրված ծառայության կամ կրթական ծրագրի գնման էջում, ինչպես նաև ծանուցվում է էլեկտրոնային հարթակում և Ունկնդրի կողմից նշված անձնական էլ․հասցեով գրանցման պահից տասը օրվա ընթացքում: Վարձավճարն ամբողջությամբ վճարվում է ոչ ուշ, քան նամակով Ձեզ ծանուցված ժամանակը ներառյալ՝ անկանխիկ եղանակով, Պայմանագրում նշված ՍՁ դպրոցի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Ուսման վարձավճարը կարող եք վճարել կրթական ծրագրի վճարման էջում էլեկտրոնային տարբերակով, կամ փոխանցելով մեր բանկային հաշվեհամարին։
      3.2 .Ուսման վարձի չափի միակողմանի փոփոխություն չի թույլատրվում՝ բացառությամբ.
      3.2.1.  ակադեմիական արձակուրդից վերադառնալուց հետո ուսուցումը շարունակելու դեպքում, 
      3.2.2. Ունկնդրի համար ուսումնական պլանով նախատեսված ծավալից դուրս լրացուցիչ դասընթացներ կամ գործնական պարապմունքներ կազմակերպելու դեպքում։  
      3.3. ՈՒսման վարձը ամբողջությամբ կամ մասնակի վերադարձման ենթակա չէ՝
      3.3.1. Ունկնդրի հեռացման դեպքում,
      3.3.2. Ակադեմիական արձակուրդ ձևակերպելու դեպքում:

      4.ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

      4.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

      5.ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      5.1. Կատարողը պարտավոր է՝
      5.1.1.  Սույն պայմանագրի 1.1. կետում նշված ծառայությունները  մատուցել պատշաճ որակով.
      5.1.2. Ծառայությունները մատուցել ամբողջ ծավալով, սույն պայմանագրի 2.1. և 2.2.կետերում նշված ժամանակացույցին և գրաֆիկին համապատասխան,
      5.1.3. անձամբ կատարել ծառայությունները,
      5.1.4.  կրթական գործընթացը կազմակերպել և իրականացնել սահմանված չափորոշիչներին և ուսումնական պլանին (ծրագրին) համապատասխան,  կատարել ՀՀ ՍՁ դպրոցի կանոնադրությամբ, ունկնդիրների վարքագծի և ներքին կարգապահական կանոններով, ուսուցման կազմակերպման կարգով նախատեսված իր բոլոր պարտականությունները։

      5.2. Պատվիրատուն պարտավոր է`
      5.2.1.  Կատարողի մատուցած ծառայությունների դիմաց  վճարել սույն պայմանագրի 3.1., 3.2. և 3.3. կետերին համապատասխան, կատարել Կատարողի կանոնադրությամբ, ունկնդիրների վարքագծի և ներքին կարգապահական կանոններով, ուսուցման կազմակերպման կարգով նախատեսված իր պարտականությունները
      5.2.2.  Վճարել ուսման վարձը իր և / կամ Կատարողի կողմից սահմանաված ժամկետում, այլ դեպքում՝ պարտավոր է վճարել չվճարված վարձավճարի եռապատիկի չափով։ Ուսման ընդհատման դեպքում վճարել ուսման վարձի 70% (յոթանասուն տոկոսի) չափով:

      5.3. Պատվիրատուն իրավունք ունի՝
      5.3.1.  ցանկացած ժամանակ լուծել պայմանագիրը Կատարողի հետ, եթե վերջինս ծառայությունները մատուցում է սույն պայմանագրի
      1-ին և 2-րդ կետերի կոպիտ խախտումներով, վճարելով մինչև պայմանագրի լուծման օրը առաջացած պարտավորությունը,
      5.3.2.  գործող գնահատման համակարգի, իր գնահատված գիտելիքների առաջադիմության մասով տեղեկատվություն և փաստաթղթեր (տեղեկանքներ) ստանալու,
      5.3.3 .Կատարողի կանոնադրությամբ, Ունկնդիրների վարքագծի և ներքին կարգապահական կանոններով, ուսուցման կազմակերպման կարգով նախատեսված այլ իրավունքներ։

      5.4.Կատարողը իրավունք ունի՝
      5.4.1. Ցանկացած ժամանակ լուծել պայմանագիրը Պատվիրատուի հետ, եթե վերջինիս կողմից նկատվում են անպարտաճանաչության լուրջ փաստեր դասերին չներկայանալու, կամ ոչ բավարար քանակով ներկայանալու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Պատվիրատուն խախտում է սույն պայմանագրի 3-րդ կետը,
      5․4․2 Ունկնդրի հետ պաշտոնական հաղորդակցություն իրականացնել (հանձնել որոշումներ, ծանուցումներ, դասացուցակ, ուսումնական պլան և այլ փաստաթղթեր) Պայմանագրում Ունկնդրի նշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ ՀՀ ՍՁ դպրոցի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, կամ նյութը (ծանուցումը) տեղադրել ՀՀ ՍՁ դպրոցի կայքէջում (www.ssearmenia.am,org,ru), 
      5․4․3 Որոշել այն խումբը, որտեղ Ունկնդիրը պետք է ուսուցում անցնի։


      6.ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

      6.1  Պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե այն հետևանք է տարերային աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, հրդեհ և այլն),իրավասու մարմինների որոշումների, որոնք անմիջականորեն ազդել են պայմանագրային պարտավորությունների կատարման վրա:
      6.2.  Ֆորսմաժորային  պայմանների առաջացման և ավարտման մասին Կողմերը պարտավոր են անմիջապես հայտնել միմյանց:

      7.ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ,  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Համաձայն եմ)
      <<Կատարող>>

      Կազմակերպության անվանումը՝

      «Սոցիալական Ձեռներեցների Դպրոց» ՍՊԸ

      Իրավաբանական հասցե՝


      ՀՀ, ք. Երևան

      ՀՎՀՀ՝

      00482925


      Բանկ՝ 

      «Կոնվերս Բանկ» ՓԲԸ

      Հաշվեհամար՝


      19300841810800

      <<Պատվիրատու>>
      Սեղմելով <<Ստորագրում եմ>> կոճակը՝ Դուք համաձայնվում եք պայմանագրում նշված              
      բոլոր պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը։