ՈՒՆԿՆԴՐԻ 
ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ (ՎԱՐՔԱԳԾԻ) ԿԱՆՈՆՆԵՐ
Հարգելի´ Ունկնդիր, 
Սույն կանոնները սահմանում են Ձեր էթիկայի սկզբունքները և վարքագծի կանոնները, որոնք հիմնված են ընդունված բարոյական չափանիշների և ավանդույթների, ինչպես նաև ստանդարտների և կանոնների վրա և սույնով Դուք ծանոթացվում եք «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԴՊՐՈՑ»-ում ուսումնառության ընթացքում Ձեր կողմից պահպանման ու կատարման ենթակա կանոններին:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Ունկնդիր հանդիսանում է այն անձը, ով իր և «Սոցիալական Ձեռներեցների Դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Դպրոց)միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի ուժով ուսանում է Դպրոցում:

1.2. Ունկնդրի ներքին կարգապահական (վարքագծի) կանոնները(այսուհետ՝ Կանոններ) բարեվարքության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված վարվեցողության և միջանձնային հարաբերությունների առանձնահատկությունները սահմանող և արտացոլող նորմերն են:

2. Ունկնդրի պարտավորությունները

2.1. ԽնամքովվերաբերվելԴպրոցիգույքին, դրա վնասման, ոչնչացման և այլ կերպ փչացման դեպքում, կրել նյութական պատասխանատվության ռիսկը:

2.2. Իրականացնել Դպրոցի վարչակազմիկողմիցներկայացվածկազմակերպչականպահանջները:

2.3. Բարձր պահել Դպրոցի պատիվն ու հեղինակությունը:

2.4. Լինել կարգապահ, պահպանել մաքրություն:

2.5. Հարգալիցև բարեկիրթ վերաբերմունքցուցաբերել ինչպեսդպրոցիմյուսունկնդիրների, այնպեսէլ Դպրոցի ողջ աշխատակազմի, փորձագետների նկատմամբ:

2.6. Չուշանալառցանցհանդիպումներից՝միանալ 10 րոպեշուտ:

2.7. Դասապրոցեսիընթացքումչխոսելև որևէ կերպ չխանգարելմյուսՈւնկնդիրներին:

2.8. Հարգելի պատճառով ուսումնական պրոցեսին չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնել Դպրոցի աշխատակազմին՝ նշելով չներկայանալու պատճառները:

2.9. Կատարել կրթական ծրագրերի բոլոր պահանջները` ժամանակին ու պատշաճ կերպով հաճախել պարտադիր ուսումնական պարապմունքներին, իրականացնել ուսումնական պլանով սահմանված բոլոր պահանջները:

2.10. ԸնթերցանությանհամարԴպրոցիցվերցրածգրքերը հետ վերադարձնել Դպրոցին պատշաճկերպովև ժամանակին:

2.11. Կատարել ՀՀ օրենսդրության, դպրոցի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2.12. Պահպանել բարոյական այլ նորմերի պահանջները:

2.1.3. Պահպանել այն գաղտնիությունը, որի մասին նա տեղեկանում է ուսումնառության ընթացքում։

 

 

3. Ունկնդրին արգելվում է՝

3.1.    առանց    Դպրոցի   տնօրինության   թույլտվության     ձայնագրել     և/կամ    տեսագրել    դասապրոցեսի    ընթացքը,  քննական  նյութերը,

3.2. տարածել ուսումնառության ընթացքում  փորձագետների  կողմից. ներկայացված. սոցիալական. ձեռնարկատիրությանը,    ձեռնարկատիրական   գործունեությանը   վերաբերող   մասնագիտական  գաղտնի  գործիքակազմի,   կրթական  մեխանիզմների. վերաբերյալ      տեղեկատվությունը,  

3.3. առանց  գաղափարի    հեղինակի   թույլտվության   կիրառել,  որևէ  կերպ  օգտագործելև/կամ  տարածել   ուսումնառության           ընթացքում      մյուս       ունկնդիրների.  կողմից ներկայացված  սոցիալականձեռնարկատիրության.        վերաբերյալնորգաղափարներն    ու       մեթոդները,

3.4. տարածելկրթականմոդուլներիևմեթոդաբանությանվերաբերյալտեղեկատվությունը:

4. Ունկնդրի պատասխանատվությունը

4.1. Սույն Կանոնների 3-րդ մասի 3.1., 3.2. և 3.3. կետերից յուրաքանչյուրի խախտման դեպքում Ունկնդրի կողմից ենթակա է վճարման տուժանք՝նվազագույնաշխատավարձիերեք  հազարապատիկիչափով:

4.2. Դպրոցին պատկանող գիրքըկորցնելու և/կամվնասելուդեպքումվճարելտուժանքԳրքի այդ պահին գործող շուկայականարժեքիչափով:



 Սեղմելով «Համաձայն եմ» կոճակը՝ տալիս եք Ձեր համաձայնությունը  ծառայությունների վճարովի մատուցման հրապարակային պայմանագրին և գաղտնիության քաղաքականությանը։


Մենք ավելին ենք, քան բիզնես կրթություն տրամադրող կառույց, և հպարտ ենք
 մեր շրջանավարտների արդյունքներով, ովքեր արդեն փոխում են աշխարհը: