Օնլայն
17-16ԱպրՀուն

Մոդուլ 16. Ֆոնդհայթայթումը և դոնորների քարտեզագրումը

Խոսնակ(ներ)՝ SEIAcademy, Իրինա Փահլևանյան

Անվճար

Ներառված դասեր ՝ 4
Ավարտված է

Դասընթացի մասին

Այստեղ տեղադրված են 2 live դաս, տեսաձայնագրություններ և թեմատիկ նյութեր, 2 պրակտիկ դաս, 2 գործիք , 2 սահիկաշար։


Կծանոթանաք սոցիալական բիզնեսի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներին,  կտեղեկանաք ինչպես ներգրավել ֆոնդեր և նոր ռեսուսրներ Ձեր  բիզնես գործընթացներում։ Կտեղեկանաք, թե ինչպես դիմել  դոնորներին և ներդրողներին։ Կներկայացնենք դոնորների և ֆոնդերի ղեկավարների, ներդրողների հետ բանակցության կանոնները և մոտեցումները։ Կպլանավորեք և կիրականացնեք քրաուդֆանդինագային արշավներ ։

Ինչ կսովորես այս դասից

Ներառված դասեր

Խոսնակ(ներ)՝

SEIAcademy

Social Entrepreneurs International Academy

Իրինա Փահլևանյան

Աշխատավայր և պաշտոն
«4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՄԱԶԾ դասընթացավար և Եվրոպական խորհրդի երևանյան գրասենյակի փորձագետ 
 
Գիտական աստիճան 
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության  մագիստրոս 
 
Որքա՞ն ժամանակ  ո՞ր բիզնեսի հիմնադիր/ղեկավար/աշխատակից է
 
«Ինդիգամի» երեխայի զարգացման կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն
 
 
Հիմնական հմտություններ
 
- ծրագրերի նախագծում և կառավարում
- միջոցառումների պլանավորում, կազմակերպում և հաշվետվողականություն
- կրթական ծրագրերի ստեղծում
- դրամաշնորհային առաջարկների, ռազմավարությունների և ուղեցույցների մշակում
 
Դասավանդման մեթոդներ 
 
Մշակել է կտավ հաջողված փիթչինգի համար
 
Սովորել փորձարկելով 
 
Փորձագիտական ձեռքբերումները և առաջխաղացումը
 
Իրինան Ռիբակով հիմնադրամ 2020 մրցույթի մրցանակակիր է՝ «Կրթական համայնքի առաջնորդ» անվանակարգում:
 
Նա Միջազգային Առևտրի պալատի Հայաստանի ազգային կոմիտեի գործադիր խորհրդի փոխնախագահն է, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի խորհրդի անդամ, Հայաստանի մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի հիմնադիր անդամ, TEDx խոսնակ։

 

Մանրամասների համար անցնել հետևյալ հղումով՝

https://socbizacademy.com/page/pahlevanyan-irina-gourgen